Իսրայելական բանակից մենք ընդօրինակելու մեկ բան ունենք. «Հետախույզի օրագիրը»



1967թ.-ի արաբա-իսրայելական 6-օր տևած պատերազմը կարելի է ու պետք է համեմատել մեր Ապրիլյան քառօրյայի հետ: Իսրայելը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ կոտորելով թշնամու զորքերը, Սիրիան կորցրեց Գոլանի բարձունքները, Եգիպտոսը՝ Սինայան թերակղզին և Գազայի հատվածը, իսկ Հորդանանը՝ Հորդանան գետի արևմտյան ափը: Սակայն նվաճված վայրերում մնացին մեծ թվով արաբներ, որոնք ընդվզումներ կազմակերպեցին հետագայում։ Իսրայելը, ինչպես և մենք Արցախյան գոյամարտից ու Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, բավարարվեց ձեռք բերած տարածքներով ու որդեգրեց բացառապես պաշտպանական մարտավարություն: Սակայն, ի տարբերություն մեզ, Իսրայելը շուտով ճիշտ հետևություններ արեց ու պաշտպանությունից անցավ նախահարձակման: Մինչդեռ մենք շարունակում ենք միայն պաշտպանվել՝ նախաձեռնությունը թողնելով ադրբեջանական կողմին: Որքանո՞վ է կիրառելի Իսրայելի տարբերակը մեր դեպքում, ի՞նչ պետք է փոխենք մենք մեր մարտավարության մեջ: