Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Եվրամիությո՛ւն, ուշքի ե՛կ վերջապես». Էրդողանը սպառնում է ԵՄ-ին բացել սահմանները փախստականների առաջ՝ Սիրիայում թուրքական գործողությունը քննադատելու համար

«Եվրամիությո՛ւն, ուշքի ե՛կ վերջապես». Էրդողանը սպառնում է ԵՄ-ին բացել սահմանները փախստականների առաջ՝ Սիրիայում թուրքական գործողությունը քննադատելու համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Եվրամիությո՛ւն, ուշքի ե՛կ վերջապես». Էրդողանը սպառնում է ԵՄ-ին բացել սահմանները փախստականների առաջ՝ Սիրիայում թուրքական գործողությունը քննադատելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահության նիստի ժամանակ քննադատել է Եվրամիության երկրներին, որոնք դատապարտել են Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում: Այս մասին տեղեկացնում է Anadolu-ն:

Իր ելույթում Էրդողանը նշել է, որ պաշտոնական Բրյուսելը միշտ էլ խաբեությամբ է զբաղված եղել և երբեք աչքի չի ընկել անկեղծությամբ: Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ իրենց երկիրն ընդունել է 3,5 միլիոն սիրիացի փախստականի, և «եթե Եվրոպան մեր գործողությունները Սիրիայում անվանի օկուպացիա, ապա մենք կբացենք սահմանները փախստականների առաջ»:

«Եվրամիությո՛ւն, ուշքի ե՛կ վերջապես»,-ասել է նա:

Եվրամիությունից բացի, Էրդողանն անդրադարձել է նաև Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին, որոնք նույնպես դատապարտել են Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի տարածքում:

«Սաուդյան Արաբիան նախ թող նայի հայելու մեջ և պատասխան տա Եմենին ծանր դրության մեջ գցելու համար: Սկզբում թող դրա պատասխանը տա: Իսկ Եգիպտոսն ընդհանրապես թող լռի, քանի որ այնտեղ իշխում է մի մարդ, որը սպանել է ժողովրդավարությունն իր երկրում»,- ասել է Էրդողանը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan