Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրդողանը հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում

Էրդողանը հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրդողանը հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հետ չի կանգնի և չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, չնայած բազմաթիվ երկրների կողմից հնչած զսպվածության կոչերին: Այս մասին հայտնում է NTV-ն:

«Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավը չենք դադարեցնելու: Մենք մաքրելու ենք Եփրատի արևմուտքը, ինչպես նաև արևելքը` ահաբեկչական կազմակերպություններից, կապահովենք մեր սահմանների անվտանգությունը, ապա սիրիացիների վերադարձն իրենց բնակավայրեր:

Ով ինչ ուզում է թող խոսի, մենք կանգ չենք առնի: Մենք չենք պայքարում քրդերի դեմ, մեր պայքարն ահաբեկչական կազմակերպությունների դեմ է»,- ասել է Թուրքիայի առաջնորդը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի: Այս գործողությունը դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan