Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն

Արցախ-Ֆրանսիա համագործակցությունը հոկտեմբերի 12-ին լրացել է գործնական ևս մեկ քայլով՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ Ստեփանակերտում «Պոլ Էլուար» ֆրանկոֆոնիայի կենտրոնի կառուցման վերաբերյալ հուշագրի ստորագրմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այս մասին հայտնել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբուլանը՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Ֆրանսիայի պատվիրակության հանդիպման ժամանակ։ Ռոշբուլանը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի մյուս քաղաքները ևս կմիանան Արցախի քաղաքների հետ համագործակցության հուշագրերի ստորագրմանը:

Ֆրանսիայից Արցախ ժամանած պատվիրակության կազմում են «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ և Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուն: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Խոսելով Արցախի և Ֆրանսիայի համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավարն այն գնահատել է որպես հաջողված և օրինակելի բարեկամություն, որի նշաձողը տարեցտարի բարձրանում է: Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նաև Արցախի ու Ֆրանսիայի քույր քաղաքների և գյուղերի համագործակցությանը և գործընթացում ծագած խոչընդոտներին:

Ֆրանսիայի Առնուվիլ և Բուրգ լե Վալանսի քաղաքապետեր Պասկալ Դոլը և Մարլեն Մուրիեն, խոսելով այս տարի հունիսի 11-ին Գրենոբլի վարչական դատարանի կողմից չեղարկված Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև համագործակցության հռչակագրերի մասին, նշել են, որ հետևողական են լինելու անհարթությունները վերացնելու գործում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ֆրանկոֆոնիայի միջոցով Արցախը ճանաչելի դարձնելու, քույր քաղաքների միջև նպատակային համագործակցությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող թեմաների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ ԱԺ պատգամավորներ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan