Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ֆուտբոլի ընտրանին կարևորագույն խաղում չհաղթեց Լիխտենշտեյնին

Ֆուտբոլի ընտրանին կարևորագույն խաղում չհաղթեց Լիխտենշտեյնին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆուտբոլի ընտրանին կարևորագույն խաղում չհաղթեց Լիխտենշտեյնին

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի որակավորման J խմբի 7-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Լիխտենշտեյնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնակային րոպեներին ունեցած առավելությունը Հայաստանի ընտրանին գոլի վերածեց 18-րդ րոպեին, երբ հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Առաջին կեսի հետագա ընթացքում Հայաստանի ընտրանին ակնհայտ տիրում էր նախաձեռնությանը և ուղիներ փնտրում դեպի մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսում «առաջին համարով» գործում էր Հայաստանի ընտրանին, իսկ Լիխտենշտեյնը երբեմն օգտագործում էր արագ հակագրոհելու իր հնարավորությունները: Հենց այդպիսի մի հակագրոհի ժամանակ Լիխտենշտեյնի ընտրանին օգտվեց իր բացառիկ հնարավորություններից մեկից և հավասարեցրեց հաշիվը: Աչքի ընկավ Ֆրիկը: Հանդիպման վերջնամասում Հայաստանի ընտրանին գրոհում էր անդադար և ամբողջ ուժերով: Բայց խաղի ընթացքը բեկել չստացվեց, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Արմեն Գյուլբուդաղյանի սաները հաջորդ, խմբային փուլի գուցե ևս որոշիչ հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 15-ին՝ արտագնա խաղում մրցելով Ֆինլանդիայի ընտրանու հետ: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan