Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրդողանը պատասխանատվություն Է կրում Սիրիա «անթույլատրելի ներխուժման» հետեւանքների համար. Պենտագոն

Էրդողանը պատասխանատվություն Է կրում Սիրիա «անթույլատրելի ներխուժման» հետեւանքների համար. Պենտագոն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրդողանը պատասխանատվություն Է կրում Սիրիա «անթույլատրելի ներխուժման» հետեւանքների համար. Պենտագոն

Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողությունը խոչընդոտներ Է ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար եւ հանգեցրել Է այդ խմբավորման՝ կալանքի տակ գտնվող բազմաթիվ զինյալների ազատման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերի՝ հոկտեմբերի 14-ին տարածված հայտարարության մեջ:

«Չնայած ԱՄՆ-ի ու միջազգային հանրակցության առարկություններին ու բազմաթիվ նախազգուշացումներին, Թուրքիայի նախագահը հրաման տվեց Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման մասին, ինչը հանգեցրել Է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փասխտականների, անվտանգության մակարդակի իջեցման եւ ամերիկացի զինվորականների համար հավելյալ սպառնալիքի»,- նշել Է նա: Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «այդ անթույլատերլի ներխուժումը» վիժեցրել Է ԻՊ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաեւ «հանգեցրել Է ԻՊ-ի կալանավորված բազմաթիվ վտանգավոր զինյալների ազատման»:

«Թուրքիայի անպատասխանատու գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկյան ուժերի համար վտանգն այժմ աննախադեպ մեծացել Է»,- հավելել Է Էսփերը: «Թուրքիայի միակողմանի գործություններն ավելորդ Էին ու չմտածված,- նշել Է Պենտագոնի ղեկավարը:- Նախագահ Էրդողանը լիակատար պատասխանատվություն Է կրում հետեւանքների համար, այդ թվում՝ ԻՊ-ի հնարավոր վերածնման , հնարավոր ռազմական հանցագործությունների եւ սաստկացող հումանիտար ճգնաժամի համար: Մեր երկրների հարաբերություններին նույնպես վնաս Է հասցվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan