Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանի և Վրաստանի վարչապետները վստահ են՝ հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու

Հայաստանի և Վրաստանի վարչապետները վստահ են՝ հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանի և Վրաստանի վարչապետները վստահ են՝ հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու

Հայաստանի և Վրաստանի վարչապետները վստահ են՝ երկու երկրների հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպմանը նշեց, որ համատեղ աշխատանքով ավելի լավ արդյունքներ կգրանցվեն:  

«Պարոն Գախարիա, շատ ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ: Ես ուրախ եմ, որ կարողացել ենք շատ ջերմ աշխատանքային հարաբերութուններ հաստատել: Հանդիպման առաջին րոպեներից արձանագրեցինք, որ ունենալու ենք բարձր մակարդակի բանակցություններ, քննարկումներ, և որ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որը կհամարեմ վերջին մեկ ու կես տարվա ձեռքբերումները, ապա կնշեմ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների նոր մակարդակի հաստատումը, որը, համոզված եմ, մեր համատեղ աշխատանքի արդյունքում շատ ավելի լավը կդառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի վարչապետն իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնական այցով լինել Հայաստանում:  

«Մեր նախնիները հիմք են դրել մեծ բարեկամության: Ես կարող եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան, կկարողանանք մեր ստանձնած պարտավորությունները կատարել, ինչը կանդրադառնա յուրաքանչյուր քաղաքացու վրա»,-ասաց նա: Գեորգի Գախարիայի խոսքով, չնայած երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն կողմերը համաձայն են, որ ունեն զարգացնելու հնարավորություն տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ոլորտներում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan