Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փենսն ու Պոմպեոն մեկնում են Թուրքիա՝ բանակցելու Սիրիայում կրակի դադարեցման հարցի շուրջ

Փենսն ու Պոմպեոն մեկնում են Թուրքիա՝ բանակցելու Սիրիայում կրակի դադարեցման հարցի շուրջ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փենսն ու Պոմպեոն մեկնում են Թուրքիա՝ բանակցելու Սիրիայում կրակի դադարեցման հարցի շուրջ

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը և Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հեկտեմբերի 16-ին կմեկնեն Թուրքիա՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական զորամիավորումների և թուրք զինվորականների միջև կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մայքլ Փենսը մեծ ուղևորության է պատրաստվում, նա կմեկնի վաղը, մենք մեծ պատվիրակություն են գործուղում, որը կգլխավորեն Փենսն ու Պոմպենոն»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Նա նշել է, որ Թուրքիայում Փենսը փորձելու է հասնել կողմերի միջև հրադադարի անհապաղ հաստատման, նաև քննարկելու է կոնֆլիկտը բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորությունը:

Նշվում է, որ Փենսին և Պոմպեոյին ուղեկցելու են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանը և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan