Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանցիներն անցնում են թույլատրելի բոլոր սահմանները. Զատուլինի հայտարարությունն իր հասցեին հնչող բողոքների մասին

Ադրբեջանցիներն անցնում են թույլատրելի բոլոր սահմանները. Զատուլինի հայտարարությունն իր հասցեին հնչող բողոքների մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանցիներն անցնում են թույլատրելի բոլոր սահմանները. Զատուլինի հայտարարությունն իր հասցեին հնչող բողոքների մասին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված նրա դեմ ադրբեջանական կողմի հարձակումների հետ:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում, ինչպես նաև պետական մակարդակով պատգամավորի դեմ կոպիտ արշավ է իրականացվում` ուղեկցվելով սպառնալիքներով ու ահաբեկումներով:

Արձագանքելով բողոքի նոտայում հնչեցված պահանջներին՝ Պետդումայի պատգամավորը նշել է, որ Ղարաբաղ է մեկնել լիագումար նիստերի միջև ընդմիջման ժամանակ, և նրա ուղևորությունը չի ֆինանսավորվել ռուսական խորհրդարանի կողմից:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ 25 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ այցելելով՝  Զատուլինը կողմերին միայն խաղաղության կոչ է արել և մերժել է հակամարտության կարգավորման ռազմական մեթոդները, որոնցից Ադրբեջանը փորձել է օգտվել 2016 թվականին:

«Ցավով նշում ենք, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք, չխոսելով դեռ լրատվամիջոցների մասին, անցնում են թույլատրելիի բոլոր սահմանները՝ Կոնստանտին Զատուլինին և ՌԴ ցանկացած քաղաքացու առաջադրած պահանջներում»,- ասվում է հայտարարության մեջ:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan