Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Սրտումս` Երևան». Հայաստանի մայրաքաղաքը տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

«Սրտումս` Երևան». Հայաստանի մայրաքաղաքը տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Սրտումս` Երևան». Հայաստանի մայրաքաղաքը տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

«Սրտումս` Երևան». Հայաստանի մայրաքաղաքն այս կարգախոսով է այսօր տոնում իր հիմնադրման 2801-րդ տարեդարձը:

Երևանի ծննդյան առթիվ տոնական միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնք կմեկնարկեն ժամը 19:00-ից և կշարունակվեն մինչև 22:00-ը: Յուրաքանչյուր վարչական շրջանում կհնչի մի ոճի երաժշտություն. Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում՝մանկապատանեկան, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում` փոփ համերգ, Մալաթիայում՝ էստրադային բեմն է, էլեկտրոնային երաժշտություն կհնչի Նոր Նորքում, ազգագրականը՝ Նորք-Մարաշում, ռոք՝  Նուբարաշենում։ Հեղինակ-կատարողները կներկայանան Շենգավիթ վարչական շրջանում, Քանաքեռ-Զեյթունում էլ կհնչի ռետրո երաժշտություն:

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաև պարգևատրման արարողություն ու մշակութային մաս։

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ` «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով` քաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan