Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ճապոնիայի կայսրը պաշտոնապես հայտարարեց իր գահակալության մասին

Ճապոնիայի կայսրը պաշտոնապես հայտարարեց իր գահակալության մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ճապոնիայի կայսրը պաշտոնապես հայտարարեց իր գահակալության մասին

Ճապոնիայի Նարուհիթո կայսրը հոկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել Է իր գահակալության մասին՝ երկրի Սահմանադրությանը եւ կայսերական տան վերաբերյալ օրենքին համապատասխան: Նրա ուղերձը հնչել Է գահակալության արարողության ժամանակ, որն ընթանում Է Տոկիոյում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես գահ եմ բարձրանում Սահմանդրությանը եւ կայսերական տան մասին օրենքին համապատասխան: Անցկացնելով գահակալության արարողությունը՝ մենք այդ մասին հայտարարում ենք երկրին ու ամբողջ աշխարհին»,- ասել Է միապետը:

Արարողությանը մասնակցելու համար Ճապոնիա են ժամանել 174 երկրների ու տարածքների 400 ներկայացուցիչներ, ներառյալ 70-ից ավելի միապետներ ու պետությունների ղեկավարներ: Կայսրին շնորհավորելու են հրավիրված նաեւ ճապոնական հասարակության բոլոր խավերի մոտավորապես 1,6 հազար ներկայացուցիչներ՝ իշխանության օրենսդիր, գործադիր ու դատական թեւերի ղեկավարներ, կաբինետի անդամներ ու նախկին վարչապետներ, պրեֆեկտուրաների նահանգապետներ, գիտնականներ, մարզիկներ, գրողներ, գործարարներ:

Նարուհիթոն կայսեր լիազորություններն ստացել Է մայիսի 1-ին այն բանից հետո, երբ ապրիլի 30-ին հանգստի անցավ 85-ամյա Ակիհիթոն: Տակավին 2016 թվականին նա ցանկություն Էր հայտնել հրաժարվել գահից տարիքի կապակցությամբ: Ճապոնիայի օրենսդրությունը միապետից պահանջում Է իր պարտականությունները կատարել մինչեւ կյանքի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan