Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը։

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր ժողովուրդների միջև կան խորը պատմական կապեր, ջերմ բարեկամություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այդ գործում մեծ է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, որի մի ստվար մասն այսօր հաստատված է Օվերն-Ռոն-Ալպ շրջանում: Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդկային կապերի առավել խորացմամբ: Օվերն-Ռոն-Ալպ շրջանը Ֆրանսիայի տնտեսության առաջատարներից է, և ես համոզված եմ, որ մենք համագործակցության համար փոխադարձ հետաքրքրության ոլորտներ կգտնենք»: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ և կայացած է համարել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը՝ նշելով, որ հայ և ֆրանսիական շուրջ 30 քաղաքների միջև առկա են համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագրեր, որից 1 տասնյակից ավելին հենց Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանից են, անցկացվում են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ, որոնց հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2020 թ. աշնանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Անդրադառնալով ընթացիկ փոխգործակցությանը՝ վարչապետը կարևորել է 2018 թ. ապրիլից Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթի գործարկումը, Լիոնի հետ կրթական համատեղ ծրագրերը, որոնց շրջանակում փոխշահավետ համագործակցում են Ժան Մուլեն Լիոն 3 ու Հայաստանում Ֆրանսիական համալսարանները, Երևանի ճարտարապետական համալսարանն ու Սենթ Էթիենի ճարտարագիտական բարձրագույն ազգային դպրոցը, արդյունավետ գործում է Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնը:

Լորան Վոքիեն ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ Նիկոլյա Դարագոնը, ինչպես նաև ՀՀ քաղաքների հետ քույր քաղաքների ղեկավարները՝ Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Դեսին Շարպի քաղաքապետ Լորանս Ֆոտրան և Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Քեփենեկյանը: Նրա խոսքով՝ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հայերը մեծ նպաստ են բերում շրջանի, նաև Ֆրանսիայի զարգացմանը, և Օվերն-Ռոն-Ալպ շրջանը պատրաստ է կապող օղակի դեր խաղալ Հայաստանի և Եվրամիության միջև: Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահը նշել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այժմ հետևում է մեր երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, և իր՝ Ֆրանսիայի հայաշատ շրջաններից մեկի ղեկավարի առաջին այցը Հայաստան խոսում է փոխգործակցությունն էլ ավելի մեծ թափ հաղորդելու շահագրգռվածության մասին: Նա հեռանկարային է համարել զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի, վերականգնվող և արևային էներգետիկայի, թերմալ ջրերի ոլորտներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով համարժեք ներուժի առկայությունը և առաջարկելով փորձագիտական պատվիրակություն գործուղել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու համար:

Վարչապետ Փաշինյանը ևս հետաքրքրական է համարել Հայաստանի համար այս ուղղություններով փոխգործակցության խորացումը, ներդրումների ներգրավումը և պատրաստակամություն հայտնել առարկայական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ քննարկումները շարունակել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ աշխատանքի ձևաչափով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ֆրանսիական դպրոցի, Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնման ծրագրերի ընթացքի շուրջ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan