Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում փաստացի դադարեցված է». Թուրքիայի ՊՆ

«Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում փաստացի դադարեցված է». Թուրքիայի ՊՆ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում փաստացի դադարեցված է». Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն իրենց տեղյակ է պահել Սիրիայի հյուսիսում սահմանված 120-ժամյա հրադադարի ընթացքում քրդական ուժերի՝ «անվտանգության գոտուց» բարեհաջող դուրսբերման մասին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունը փաստացի դադարեցված է, և ներկայում կարիք չկա «անվտանգության գոտուց» դուրս նոր գործողություն սկսելու:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն» է եղել, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել էր 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan