Ինչպե՞ս 20 անգամ ձախողելուց հետո հայտնվել աշխարհի թոփ 1-ում և ունենալ 140 միլիոն ներբեռնում. «Բիզնեսի անատոմիա»



Հայկական Cassette ընկերության ստեղծալ մոբայլ խաղը ԱՄՆ-ում թոփ խաղ է ճանաչվել, ամբողջ աշխարհում ունի 140 միլիոն ներբեռնում: Սա գրեթե անհնար է թվում հատկապես այն դեպքում, երբ հասկանում ես, որ խոսք է գնում ոչ թե մեծ ՏՏ ընկերության, այլ միայն երկու հոգուց կազմված թիմի մասին: Ինչպե՞ս հաջողել համաշխարհային խաղային ինդուստրիայում, որքանո՞վ են ՏՏ ընկերության աշխատանքին նպաստում հարկային արտոնությունները: «Բիզնեսի անատոմիա» հաղորդաշարի այս թողարկմանը հյուրընկալել ենք Step Consulting ընկերության հիմնադիր Սերգեյ Մուրադյանին, Cassette ընկերության համահիմնադիրներ Խորեն Ջամկերտյանին և Էդգար Ֆրանգուլյանին: