Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Մենք չգիտենք՝ իրականում տեղի է ունեցել այդ գործողությունը, թե ոչ». Ասադը հայտարարել է, որ չի հավատում ԻՊ առաջնորդի սպանությանը

«Մենք չգիտենք՝ իրականում տեղի է ունեցել այդ գործողությունը, թե ոչ». Ասադը հայտարարել է, որ չի հավատում ԻՊ առաջնորդի սպանությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Մենք չգիտենք՝ իրականում տեղի է ունեցել այդ գործողությունը, թե ոչ». Ասադը հայտարարել է, որ չի հավատում ԻՊ առաջնորդի սպանությանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը սիրիական պետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դամասկոսը չի հավատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության լուրին և ապացույցներ է պահանջում, հաղորդում է ria.ru-ն:

Նա հայտարարել է, որ այդ հարցով ամերիկյան կողմի հետ ոչ մի շփում չի եղել:

«Ինչն է կարևոր, որ մենք չգիտենք՝ իրականում տեղի է ունեցել այդ գործողությունը, թե ոչ»,- հայտարարել է Ասադը:

Ի դեպ, նախօրեին Պենտագոնը հրապարակել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու առաջին տեսանյութն ու լուսանկարը:

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սիրիական Իդլիբ նահանգում իրականացված հատուկ գործողության արդյունքում Ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Թրամփը հատուկ գործողությանն աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային և Թուրքիային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հավաստի տեղեկատվություն չունեն Բաղդադիի ոչնչացման մասին:

Միջազգային հանրությունն Ալ Բաղդադիի ոչնչացումը կարևոր, սակայն դեռևս ոչ որոշիչ քայլ է անվանել՝ կոչ անելով պայքարել ահաբեկչության դեմ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan