Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մարդկային կապիտալի համար կատարվող ծախսերը 2020 թ. բյուջեի նախագծում 780 մլրդ դրամ են կազմում, որը 2019 թ. համեմատ 85 մլրդ դրամով ավելին է. ֆինանսների նախարար

Մարդկային կապիտալի համար կատարվող ծախսերը 2020 թ. բյուջեի նախագծում 780 մլրդ դրամ են կազմում, որը 2019 թ. համեմատ 85 մլրդ դրամով ավելին է. ֆինանսների նախարար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մարդկային կապիտալի համար կատարվող ծախսերը 2020 թ. բյուջեի նախագծում 780 մլրդ դրամ են կազմում, որը 2019 թ. համեմատ 85 մլրդ դրամով ավելին է. ֆինանսների նախարար

2020 թ. բյուջեով հնարավորություն ենք ունենալու օգտագործել 1 տրիլիոն 880 մլրդ դրամ միջոցներ ծախսերի ֆինանսավորման համար. «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ 2019 թ. ծրագրային ցուցանիշի համեմատությամբ այն 232 մլրդ դրամով ավելին է:

Ֆինանսների նախարարը նշեց, որ ինչպես ընդունված է ասել՝ մարդկային կապիտալի համար կատարվող ծախսերը, այսինքն՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառների համար իրականացվող ծրագրերը միասին վերցրած, գումարային առումով 2020 թ. նախագծում 780 մլրդ դրամ են կազմում:

«Այսինքն՝ 1 տրիլիոն 880 մլրդ դրամից 780 մլրդ-ն օգտագործվում է այս երեք մարմինների կողմից իրականացվող ծրագրերի համար, ինչը 2019 թ. ցուցանիշի համեմատ 85 մլրդ դրամով ավելին է, կամ 11,2 %-ով»,-ասաց նա:  

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առողջապահության ոլորտի համար ակնկալվում է բյուջեով  առնվազն հաստատված ծրագրի շրջանում 109 մլրդ դրամ կօգտագործվի, ինչը 19,4 մլրդ դրամով կամ  21,7 % -ով ավելին է, քան 2019-ի ծրագրով էր հատկացված, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեով նախատեսվում է 492,5 մլրդ դրամի օգտագործում, որը 48 մլրդ դրամով ավելին է, քան 2019-ի ծրագրային ցուցանիշն է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan