Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սուրեն Պապիկյանը Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին

Սուրեն Պապիկյանը Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սուրեն Պապիկյանը Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցել են շուրջ 13 երկրների  ընկերություններ :

Ինչպես  հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը ծանոթացել է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին: Մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ  քննարկել է  արտադրատեսակների մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ցուցահանդեսի շրջանակում  Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ  էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանի և Իրանում էներգետիկ սարքավորումների ամենամեծ արտադրող «Մափնա» ընկերության ղեկավարի հետ:Մասնավորապես, «Մափնա» ընկերության ղեկավարի հետ զրույցի ժամանակ նախարարը բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրությունում նորամուծությունների  և նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները և հույս հայտնել, որ առաջիկայում Հայաստանը ևս հնարավորություն կունենա իր մասնակցությունն ունենենալ նմանատիպ ցուցահանդեսների: Նախարարը «Մափնա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման գործում ընկերության ներգրավվածության հնարավորությունը, մասնավորապես՝ հողմակայանների կառուցման ոլորտում ընկերության մասնակցությունը:

Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan