Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լիտվայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում 11 երկրի 4 հազար զինծառայողների մասնակցությամբ

Լիտվայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում 11 երկրի 4 հազար զինծառայողների մասնակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լիտվայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում 11 երկրի 4 հազար զինծառայողների մասնակցությամբ

Լիտվայում նոյեմբերի 4-ին սկսվել են Gelezinis Vilkas 2019 – II («Երկաթյա գայլ-2019-II») ընդգրկուն զորավարժությունները, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի 11 երկրների մոտավորապես 4 հազար զինծառայողներ եւ ավելի քան հազար միավոր մարտական տեխնիկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լիտվայի բանակի հրամանատարությունը:

«Զորավարժությունների նպատակը, որոնցում գործի են դրված Լիտվայի ստորաբաժանումները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների անձնակազմն ու տեխնիկան, այդ ուժերի ու միջոցների փոխգործակցության փորձարկումն Է արդյունավետ պլանավորման եւ մարտական առաջադրանքների կատարման համար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Սկսված վարժանքն ընթացիկ տարում Լիտվայի համար խոշորագույն զորավարժությունների երկրորդ մասն Է: Հունիսին կայացել են Gelezinis Vilkas 2019 – I զորավարժությունները, որոնցում գործի Է դրվել համանման թվով անձնակազմ ու տեխնիկա: Զորավարժություններին, լիտվացի զինվորներից բացի, մասնակցում են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի եւ Էստոնիայի զինծառայողները: Նրանց մի մասը մտնում Է Լիտվայում տեղավորված ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման հավաքական գումարտակի կազմի մեջ: Վարժանքները տեղի են ունենում Պաբրադե քաղաքի շրջանում (Բելառուսի հետ սահմանի մոտ) Լիտվայի բանակի զորափորձարանում, ուր հոկտեմբերին ժամանել Էր ԱՄՆ-ի զինված ուժերի գումարտակը, որի կազմում կա շուրջ 500 զինծառայող, 30 «Աբրամս» տանկ եւ հետեւակի «Բրեդլի» 25 մարտական մեքենա: Զորավարժությունների հիմնական մասը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan