Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ճապոնիայում վերջին երկու ամիսներին գրանցված թայֆունները 1,8 մլրդ դոլարի վնաս են հասցրել երկրի տնտեսությանը

Ճապոնիայում վերջին երկու ամիսներին գրանցված թայֆունները 1,8 մլրդ դոլարի վնաս են հասցրել երկրի տնտեսությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ճապոնիայում վերջին երկու ամիսներին գրանցված թայֆունները 1,8 մլրդ դոլարի վնաս են հասցրել երկրի տնտեսությանը

Ճապոնիայում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին գրանցված «Ֆաքսայ» և «Հագիբիս» թայֆունները երկրին պատճառել են շուրջ 1,8 մլրդ դոլարի վնաս: Մեծապես տուժել է ձկնաբուծությունն ու գյուղատնտեսությունը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Kyodo-ին:

Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարության տվյալների համաձայն` այդ ցուցանիշը կարող է աճել, քանի որ աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:

Նշվում է, որ «Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժել է երկրի 47 շրջաններից 38-ը: 8,5 հազար վայրում խախտվել են գյուղատնտեսության ոռոգման համակարգերը: 14 հազար հա ընդհանուր մակերեսով ցանքատարածություններ են տուժել: Զգալի վնաս է հասցվել ձկնորսական նավահանգիստներին, ծովամթերքների վերամշակման գործարաններին: «Ֆաքսայ» և «Հագիբիս» թայֆունների զոհ է դարձել 90 մարդ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan