Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 6-ին Գյումրիի «Սեւ բերդ» ամրոցում մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նիստին մասնակցում են երկու երկրների խորհրդարանականները, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Բացման խոսքով հանդես եկավ «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Մեր երկրների դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրության սերտ կապերի, վստահության, փոխգործակցության, աջակցության վրա, եւ համապատասխանում են մեր երկու ժողովուրդների արմատական շահերին»,- նշեց Սիմոնյանը: Փոխխոսնակը վստահեցրեց, որ երկկողմ միջպետական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Իր հերթին, Դաշնային Խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը նշեց, որ օրակարգում մի քանի հարց կա, որոնք քննարկման կարիք ունեն: «Դրանցից մեկը նվիրված է ԵՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ սինքրոնացման հարցով հայ եւ ռուս խորհրդարանականների ջանքերի կոորդինացմանը: Ցանկանում եմ նշել, որ մենք դրական ենք գնահատում ԵՏՄ-ի շրջանակում մեր գործընկերների հետ փոխգործակցության մակարդակը, ողջունում ենք նրանց կառուցողական մոտեցումը Խորհրդի օրակարգի ակտուալ հարցերի լուծման նկատմամբ»,- ասաց Վորոբյովը:

Նրա խոսքով՝ Հայաստանը 2019 թվականին հաջողությամբ նախագահել է ԵՏՄ մարմիններում եւ իր էական ավանդը ներդրել այդ ինտեգրացիոն միությունում։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Դաշնության խորհրդի փոխնախագահը, եվրասիական նախագծի գոյության ընթացքում եւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո լավ արդյունքներ են ձեռք բերվել։ «Բարելավվում են հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ 2018 թվականին ԵՏՄ ՀՆԱ-ն ավելացել է 2,5 տոկոսով, այդ թվում Հայաստանում՝ 5,2, իսկ Ռուսաստանում՝ 2,3 տոկոսով։ Երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 18,8 տոկոսով, իսկ անդամ պետությունների փոխադարձ առեւտրի ծավալը՝ 9,2 տոկոսով՝ հասնելով 60 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միության ցուցանիշները բարելավվում են նաեւ հեղինակավոր միջազգային վարկանիշներում։ Անցած տարվա տվյալներով՝ Համաշխարհային բանկի «Doing Business» վարկանիշում ԵՏՄ-ն զբաղեցրել է 31-րդ տեղը 190 տնտեսությունների շարքում։ Եվրասիական տնտեսական ինտեգրման հաջողությանն, անշուշտ, նպաստում է անդամ պետությունների համատեղ աշխատանքն իրավական ոլորտում»,- նշեց Յուրի Վորոբյովը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan