Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Մեր հոգին միշտ կմնա Հայաստանում». Հունաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը

«Մեր հոգին միշտ կմնա Հայաստանում». Հունաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Մեր հոգին միշտ կմնա Հայաստանում». Հունաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարճատև զրույցի ընթացքում ամփոփելով այցի արդյունքները՝ նախագահներն ընդգծել են հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակը:

«Կարծում եմ՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում մի քանի փոքր, բայց կարևոր քայլեր արեցինք: Դրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ, որ առաջիկայում շատ ավելի կարևոր որոշումներ ընդունվեն և համագործակցության ճանապարհներ բացվեն Հունաստանի և Հայաստանի, հույն և հայ ժողովուրդների ու մեր սփյուռքների միջև»,- նշել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Հունաստանը Հայաստանի լավագույն բարեկամներից է, և երկու ժողովուրդները միասին անցնելու երկար ճանապարհ ունեն: Արմեն Սարգսյանը Հունաստանի իր գործընկերոջը հրավիրել է ընտանիքի հետ կրկին այցելել Հայաստան:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: «Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում: Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, և շնորհիվ Ձեզ՝ այդ բարեկամությունն ունի մեծ ապագա: Անշուշտ, մեր երկրների առջև մեծ մարտահրավերներ կան, բայց ունենք շատ ընկերներ, շատ դաշնակիցներ և պետք է ամեն ջանք գործադրենք, որ այդ բարեկամությունը դառնա հարատև»,- ասել է նա:

Հանդիպմանը հաջորդել է Հունաստանի Հանրապետության նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan