Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեծամորում հնագետները Ֆալլոսի ու կանացի կուռքի մասեր են հայտնաբերել

Մեծամորում հնագետները Ֆալլոսի ու կանացի կուռքի մասեր են հայտնաբերել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեծամորում հնագետները Ֆալլոսի ու կանացի կուռքի մասեր են հայտնաբերել

Մեծամոր հնավայրի տարածքում այս տարվա սեպտեմբերից պեղումներ են իրականացվում։ Հայ-լեհական արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ հնավայրի դամբարանում իրականացվող պեղումների արդյունքում բացվել է 5 մետր լայնությամբ և 12 մետր երկարությամբ դամբարանախուց՝ կառուցված տուֆի և բազալտի հսկա քարաբեկորներից։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, մոտ 0,8 մետր խորության վրա, խցի կենտրոնում, հայտնաբերվել են երկաթի դարաշրջանով թվագրվող իջեցուք թաղման հետ որպես դամբարանախցի շինանյութ օգտագործված, տուֆե ֆալլոսի և կանացիակերպ կուռքի՝ կնոջ մարմնի վերին մասերի արձաններ։ 

Հայտնաբերված արձանների մերձակայքում գտնվել են նաև մարդկային ոսկորների մնացորդներ, սարդիոնից  ու շաղախից  ուլունքներ։ Բացառված չէ, որ կուռքը և քարե ֆալլոսը հիմնական թաղման ծեսի մի մասն են՝ մնացածը «կբացվի» առաջիկայում, քանի որ պեղումները հնավայրի տարածքում շարունակվում են։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan