Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով. Կոտայքի մարզում բացվեց կերամիկական սպասքի գործարան

Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով. Կոտայքի մարզում բացվեց կերամիկական սպասքի գործարան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով. Կոտայքի մարզում բացվեց կերամիկական սպասքի գործարան

Հայաստանում այսուհետ կարտադրվի կերամիկական սպասք ու կարտահանվի ԱՄՆ ու Եվրոպա՝ «Պատրաստված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայում» մակնշմամբ: «Ցերամիսիա» գործարանը աշխատատեղ կստեղծի 500-1000 հայաստանցու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնված գործարանի բացման արարողությունը կայացավ նոյեմբերի 7-ին, որին մասնակցեց ու արտադրանքին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր գործարանը սկսում է աշխատել 35 պատրաստված մասնագետներով, որոնք որակավորում են ստացել իտալական տարբեր գործարաններում: Մեր պլաններով աշխատակիցների թիվը հունվար-փետրվար ամիսներին պետք է հասցնենք 300-500-ի:  Բոլոր աշխատակիցները պետք է որակավորում անցնեն իտալական գործարաններում»,-ասաց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու  վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի նույն ժամանակ գործարանը կունենա 1000-ից ավելի աշխատատեղ:

Հայաստանում արտադրված կերամիկական սպասքն իրացվելու է Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո, Italian Stoneware –ը պատրաստակամ է անել ավելին: Մինչև 2020-ի փետրվար ամիսը պետք է հասցնեն 300 աշխատակից գտնել՝ թեև այժմ դժվարություններ ունեն աշխատակիցներ գտնելու հարցում:

Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին նշեց, որ արդեն նախագիծ էին կազմել, մեծ աշխատանք էին տարել ու պատրաստվել  Վրաստանում բացել այդ գործարանը, երբ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է այդ նույնն անել Հայաստանում: «Այսպիսով` 4 ամսվա ընթացքում համաձայնության եկանք, կազմեցինք մեր ընդհանուր նպատակը և պայմանավորվեցինք բացել այս գործարանը, որտեղ ներկայանում է «Ցերամիսիա» ընկերությունը: Վերջինս ներկայացված է աշխարհի ավելի քան 5000 խանութներում: 4 ամսվա ընթացքում մենք ահռելի աշխատանք ենք տարել»,-ասաց Պոլիդորին:

 Գործարանի ողջ ղեկավար կազմն Իտալիայից է, աշխատակիցները բոլորը վերապատրաստման դասընթացներ են անցել Իտալիայում։  Պոլիդորին նշեց՝ Գագիկ Ծառուկյանը կառուցել է այս շինությունը՝ ցանկություն ունենալով Հայաստանում հիմնել մի արտադրություն, որը նախկինում գոյություն չի ունեցել:  Նա շեշտեց՝ այդ ամենում որոշիչ դեր է ունեցել նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը դեպի Հայաստան՝ տնտեսական գործունեությունը զարգացնելու համար: «Առանց դրա, այդ ամենը հնարավոր չէր լինի: Իմ կարծիքով՝ նոր Հայաստանը մեծ ապագա է ունենալու»,-ասաց նա:

Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ևս դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց՝Փաշինյանի՝ Հայաստանում տնտեսական գործունեությանը սատարելու ուղերձը մեծ ազդեցություն է ունեցել նաև Իտալիայում: «Սա 7 օրվա ընթացքում 3-րդ հստակ արդյունքն է, որ տեսնում ենք Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերություններում տնտեսության ոլորտում: Սա եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխանող կազմակերպություն է, որի աշխատակիցների թիվն աստիճանաբար կավելանա: Իտալիան ամբողջությամբ աջակցում է այս աշխատանքին, գաղափարին»,-ասաց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan