Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փաշինյանը հանդիպեց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների հետ

Փաշինյանը հանդիպեց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանը հանդիպեց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին գործերի նախարարություն՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը գնալիս հանդիպեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երիտասարդները վարչապետին ներկայացրին իրենց տեսակետը, նշելով, որ «նախարարը Հայաստանում տապալել է կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը»:

«Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին գումար վերցներ, ոչ ոք չէր բողոքի չէ՞: Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը, և ես երեկ կառավարության նիստում շատ մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ: Ես չեմ կիսում այն տեսակետները, որ ինչ-որ մարդիկ ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային: ՀՀ-ում մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն չի եղել»,- ասաց վարչապետը:

Նստացույց իրականացնողները նշեցին նաև, որ նախարարը խուսափում է լսել իր ընդդիմախոսներին: «Ես երաշխավորում եմ, որ, եթե լսելու խնդիր կա, կուղղվի, բայց ես եկել եմ և հիմա ձեզ լսում եմ»,- նշեց Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցը մեկնարկել է նոյեմբերի 7-ին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan