Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ ԱԳ նախարարը Պոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է Հայաստանի ու Սուրբ Աթոռի հարաբերությունները

ՀՀ ԱԳ նախարարը Պոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է Հայաստանի ու Սուրբ Աթոռի հարաբերությունները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ ԱԳ նախարարը Պոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է Հայաստանի ու Սուրբ Աթոռի հարաբերությունները

Հայաստանը հանձնառու է շարունակելու և առավել խորացնելու  Սուրբ Աթոռի հետ սերտ համագործակցությունը ու գործընկերությունը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին հարաբերությունների նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Գալագերի այցը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև զարգացում ապրող երկկողմ հարաբերություններում:

«Ուրախ եմ, որ մենք պահպանում ենք երկկողմ բարձրաստիճան այցերի դինամիկան: Գալագերն իր մեծ ավանդը ունի ինչպես հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների խորացման գործում, այնպես էլ առհասարակ միջազգային հարաբերություններում: Պետք է նշել, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը նաև Նորին Սրբության անձնական բարձր շահագրգռվածության արդյունք է, որի համար Հայաստանը երախտապարտ է»,- ընդգծեց Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանի շահագրգռվածությունը խորացնելու հարաբերությունը Սուրբ Աթոռի հետ, որոնք հիմնված են ընդհանուր արժեհամակարգի ու միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիոսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային արդի հարցերին, փոխադարձաբար ներկայացվել են դրանց հասցեագրման ուղղությամբ երկու պետությունների դիրքորոշումները և մոտեցումները:

«Մեր քաղաքական օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցերը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանումը»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումները:

Որպես միջազգային հարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագետներն անդրադարձել են նաև այդ օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին:

«Ընդգծեմ, որ պաշտոնական Երևանը և հայ ժողովուրդը երախտապարտ է Հռոմի սրբազան քահանայապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար: Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության  ու պատմական արդարության տեսակետից, այլև մեծ ներդրում է ապագա նմանօրինակ ոճրագործությունների կանխարգելման և ազգերի ու պետությունների միջև հարատև համերաշխությանը հասնելու համար»,- շեշտեց Մնացականյանը:

ԱԳ նախարարը գործընկերոջը նաև ներկայացրել է Հայաստանի ներկայիս ներքաղաքական օրակարգը և կառավարության աշխատանքը ուղղված երկրի բարեփոխումները:

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն իր հերթին նշեց, որ  Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունները ավելի երկար պատմություն ունեն, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը առաջին քրիստոնեական երկիրն է աշխարհում:

«Ուրախ եմ փոխանցել Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի ողջույնը Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև իր հավաստիքը և աղոթքը հայ ժողովրդի հետագա զարգացման, խաղաղության և ներդաշնակության համար: Այս այցը նպատակ ունի արտահայտել բարեկամությունը, որը բնորոշում է մեր երկկողմ հարաբերությունները: Երկկողմ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև հաստատվել են 1992 թվականի մայիսին, բայց շփումները մեր միջև ավելի երկար պատմություն ունեն, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը առաջին քրիստոնեական երկիրն է աշխարհում»,- ընդգծեց Գալագերը:

Արքեպիսկոպոսի կարծիքով` երկու երկրների հարաբերությունները շատ ավելի լայն են և ընդգրկուն:

«Այն ներառում է բարեգործության և սոցիալական աջակցություն, մշակութային ծրագրեր, հաճախակի տեղի ունեցող երկկողմ խորհրդակցություններ, որոնք վերաբերում են տարածաշրջանային հարցերին և ավելի լայն միջազգային հարաբերություններին»,- եզրափակեց Գալագերը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan