Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ասադը խոսել է տարիներ շարունակ հարցազրույց չտալու պատճառների մասին

Ասադը խոսել է տարիներ շարունակ հարցազրույց չտալու պատճառների մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ասադը խոսել է տարիներ շարունակ հարցազրույց չտալու պատճառների մասին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչու վերջին տարիներին հարցազրույց չի տվել, և հստակեցրել է ԶԼՄ-ների հետ կապը վերահաստատելու պատճառները:

«Թուրքական ներխուժումից հետո ամբողջ աշխարհում, տարածաշրջանում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները նորից իմ երկիրն առաջնային պլան են մղել»,- նշել է նախագահը`պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել կրկին հարցազրույց տալ:

«Երկրորդ հերթին, ես կարծում եմ, որ հասարակական կարծիքն աշխարհում և հատկապես Արևմուտքում վերջին մի քանի տարիների ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Մարդիկ հասկանում են, որ շատ պաշտոնյաներ Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Յեմենում տեղի ունեցած իրադարձությունների մասին չափից շատ կեղծ տեղեկություններ են հաղորդել: Նրանք գիտակցում են, որ սուտ կա, բայց չգիտեն` որն է ճշմարտությունը: Իմ կարծիքով` ժամանակն է խոսել այդ ճշմարտության մասին»,- հավելել է Ասադը:

Նախագահը հավելել է, որ նախկինում բազմիցս հարցազրույցներ է տվել արևմտյան ԶԼՄ-ներին, սակայն, իր պնդմամբ, վերջիններս իրականությունն արտացոլող տեղեկություն ստանալու փոխարեն փորձում են սենսացիա ստեղծել: Հենց դա է պատճառը, որ տարիներ շարունակ պետության ղեկավարը հրաժարվել է հարցազրույցներ տալուց:

Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու նպատակով «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողություն իրականացնելու մասին: Այն պետք է ծառայի  որպես պաշտպանիչ գոտի թուրքական սահմանի համար: Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը կարգավորելու վերաբերյալ համատեղ գործողությունների իրականացման հուշագիր է ընդունվել:

Փաստաթղթի համաձայն` Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը և սիրիացի սահմանապահները հոկտեմբերի 23-ի կեսօրից մուտք են գործել Թուրքիայի կողմից ստեղծված 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուն  սահմանակից տարածքներ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին հայտարարել  է, որ քրդերն ավարտել են անվտանգության այս գոտուց իրենց զինված ստորաբաժանումների դուրսբերման գործընթացը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan