Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը

Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 11-ին մեկնարկում է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 15-ը:

Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, փառատոնն արդեն 16 տարի ցուցադրում է աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը` հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև հանդիսանալով փորձի փոխանակման հարթակ։ Այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 65 ֆիլմ` 13 երկրից, որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում: Փառատոնը ներառում է՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, Հյուրերի ծրագրերը, Բրիտանական խորհրդի «Կինոժապավեն՝ իրականությունից», «Կանացի հայացք» կանադական կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերը:

Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաև Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրված է Անյես Վարդայի հիշատակին: Ծրագրի շրջանակում կցուցադրվի նաև նրա հայտնի «Կլեո 5-ից 7-ը» ֆիլմը: Փառատոնի միջազգային հյուրերն են՝ կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլսը և սցենարիստ Անաստասիա Գորյունովան` Ռուսաստանից։

Փառատոնի ժյուրիի անդամներն են` Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Կարինե Վերդյան (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ելենա Շուվաևա (գրող, Ռուսաստան/Հայաստան), Ռաֆֆի Նիզիբլյան (պրոդյուսեր, Հայաստան), Անաստասիա Գորյունովա (սցենարիստ, Ռուսաստան):

 Կինոփառատոնի ավարտին հաղթողներին կշնորհվեն հետևյալ մրցանակները` «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», մրցանակ՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, մրցանակ` Մոսկվայի տան կողմից, մրցանակ` Անկախ կինոգործիչների ակումբի կողմից, դիպլոմներ:

Փառատոնի հովանավորներն են` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը,  Կանադայի և Ֆրանսիայի դեսպանատները, Գյոթե կենտրոնը Երևանում, Բրիտանական խորհուրդը, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում, Մոսկվայի տունը:

 Կինոփառատոնի ցուցադրությունների մուտքն ազատ է։

«ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-֊ին, իսկ փակման արարողությունը` նոյեմբերի 15-ին` ժամը 19:00֊-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցե՝ Մելիք Ադամյան, 2/2)։ 

Կից ներկայացվում են կինոփառատոնի ծրագիրը և ազդագիրը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan