Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը ծագել է ոչ թե 1988-ին,այլ 1-ին համաշխարհային պատերազմից հետո.«Մոդուս վիվենդի»



Փորձ է արվում հակամարտությունը ներկայացնել որպես 1988-89-ին ծագած: Այդպես չէ: Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը ծագել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Մենք պետք է անդրադառնանք Փարիզի վեհաժողովի արդյունքներին: Դա մեր դիվանագիտության սխալն է: Մենք որևէ մեկից մի թիզ հող չենք գրավել, մենք ազատագրել ենք այն հողը, որը դե յուրե, այսինքն իրավական միջազգային փաստաթղթով պատկանում է մեզ: