Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փաշինյանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը տարածաշրջանի մշակութային ժառանգության նկատմամբ

Փաշինյանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը տարածաշրջանի մշակութային ժառանգության նկատմամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը տարածաշրջանի մշակութային ժառանգության նկատմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը և վերահաստատել մեր երկրի աջակցությունը կազմակերպության կողմից աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող մարդասիրական առաքելություններին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է կրթության խթանմանը` որպես հզոր գործիք երիտասարդ սերունդներին խաղաղության, երկխոսության, մարդու իրավունքների, հանդուրժողականության և ոչ խտրականության ոգով դաստիարակելու գործում:

Վարչապետը հավելել է, որ կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնում Երևանի պետական համալսարանի` Կրթության և ցեղասպանության կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն ստեղծելու առաջարկությանը եւ նշել, որ կրթությունը ցեղասպանության կանխարգելման հզոր գործիք է:

Օդրի Ազուլեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար և բարձր գնահատել Հայաստանի ջանքերը` մշակութային հարուստ ժառանգության պահպանման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ իր գլխավորած կառույցը շահագրգիռ է զարգացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը` վերը նշված ուղղություններով: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, կազմակերպության  գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության,  կրթության  և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակութի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan