Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեկ օրում 946 փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից

Մեկ օրում 946 փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեկ օրում 946 փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից

Անցած օրվա ընթացքում գրեթե 1000 սիրիացի փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից: Այդ մասին հաղորդվում Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել Է պաշտպանության նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 946 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 223 մարդ (67 կին, 113 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 723 մարդ (217 կին, 369 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ճշտվում Է, որ անցած օրվա ընթացքում ռուսական կողմը հումանատար ակցիա Է անցկացրել Ալ-Բայադում (Համայի նահանգ): Հանձնվել են 2,45 տոննա ընդհանուր քաշով 500 պարենային հավաքածուներ:
Կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 2,8 հեկտար տարածք: Բացի այդ, մասնագետները ոչնչացրել են 43 պայթյունավտանգ առարկաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan