Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot զենիթահրթիռային համակարգեր». Էրդողան

«Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot զենիթահրթիռային համակարգեր». Էրդողան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot զենիթահրթիռային համակարգեր». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է գնել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը, եթե ԱՄՆ-ն հարմար պայմաններ առաջարկի: Այս մասին տեղեկացնում է Hurriyet լրատվականը:

«Մենք կարող ենք հաղթահարել C-400-ի (ռուսական զենիթահրթիռային համակարգ) և F-35-ի (ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչներ) միջև տարաձայնությունը: Ես նախագահին տեղեկացրի Patriot համակարգերի գնման ցանկության մասին, եթե ԱՄՆ-ի կողմից շահավետ առաջարկ լինի»,-ասել է Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան վճռականորեն է տրամադրված «նոր էջ բացել» թուրք-ամերիկյան հարաբերություններում, և որ միայն երկխոսությունը կօգնի երկու երկրներին լուծել տարաձայնությունները պաշտպանության ոլորտում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 12-13-ը գտնվել է ԱՄՆ-ում: Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Վաշինգտոնի կողմից թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների չկատարման հարցը: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan