Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ն գողանում է սիրիական նավթը․ Ասադ

ԱՄՆ-ն գողանում է սիրիական նավթը․ Ասադ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ն գողանում է սիրիական նավթը․ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ԱՄՆ-ն համեմատել է նացիստական ռեժիմի հետ, որը նպատակաուղղված է օտար նավթի վրա։ Սիրիայի առաջնորդի խոսքով՝ դա հատուկ է ամերիկյան քաղաքական համակարգին։

«Նրանք գողանում են նավթը: ԱՄՆ-ում քաղաքական ռեժիմը հիմնված է ավազակային խմբավորումների վրա։ Ամերիկացի նախագահը չի ներկայացնում պետություն, նա ընդամենը ընկերության գործադիր տնօրեն է, որի հետևում կանգնած է տնօրենների խորհուրդը, իսկ խորհուրդն, իր հերթին, ներկայացնում է խոշոր ամերիկյան ընկերությունները, որոնք էլ հանդիսանում են պետության իրական տերերը։ Դրանք նավթային ընկերություններ են, զենք արտադրողներ և բանկեր»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ասադը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա ԱՄՆ գործողությունները Սիրիայում քաղաքական ավազակություն է համարում։

«Ցանկանում եմ հիշեցնել մի պահի մասին, որն ավելի լուրջ է, քան ԱՄՆ բնութագրումը որպես ավազակներ․ կարևորագույն գործոններից մեկը, որը Հիտլերին դրդել է հարձակվել ԽՍՀՄ-ի վրա Երկրորդ աշխարհամարտի տարիներին, նավթն էր»,- հավելել է սիրիացի նախագահը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan