Ֆրանսիայում շուրջ 200 000 տուն ձնաբքի պատճառով մնացել է առանց էլեկտրականության




Ֆրանսիայում մոտ 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության ` ձյան ուժեղ տեղումների պատճառով: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով BFMTV-ին:
Բեռնատարներին արգելվել է երթևեկել մայրուղիներով, որոնք պատված են սառույցով, իսկ մարդկանց խորհուրդ է տրվում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Իզեր գետի մոտ ձյան շերտից ծանրացած ծառն ընկել է մեքենայի վարորդի վրա, որը փորձում էր մաքրել ճանապարհը: Վերջինս մահացել է:
Նոյեմբերի 14-ին երկրի արևելքում և հարավ-արևելքում փոթորկի նախազգուշացում է տրվել` վաղաժամ սառմանամիքների, հորդառատ անձրևների և ձյան առատ տեղումների պատճառով: