Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դամասկոսը քրդերին առաջարկել Է միասին պայքարել Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ

Դամասկոսը քրդերին առաջարկել Է միասին պայքարել Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դամասկոսը քրդերին առաջարկել Է միասին պայքարել Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ

Սիրիայի իշխանությունները քրդերին առաջարկում են միասին պայքարել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների դեմ եւ պատրաստ են քրդական ջոկատների մարտիկներին ընդունել կառավարական բանակի շարքերում, բայց քրդերը դեռեւս հրաժարվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին եւ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սիրիայի նախագահը հիշեցրել Է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հուշագրի կնքումից հետո Սիրիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել Է, որ պատրաստ Է քրդական ջոկատների մարտիկներին ընդունել սիրիական բանակի շարքերում:

«Սակայն պատասխանը, որը, ինչպես հարկ Է հասկանալ, պաշտոնական Էր, սա Է՝ նրանք (քրդերը) այժմ պատրաստ չեն միանալ սիրիական բանակին, եւ նրանք մտադիր են զենքն իրենց մոտ պահել տվյալ տարածաշրջաններում»,-հայտարարել Է Ասադը:

«Նաեւ Սիրիայի եւ Ռուսաստանի համագործակցության շրջանակներում մենք այժմ աշխատում ենք քրդական ջոկատներին համոզել, որ սիրիական բանակին միանալը եւ պայքարը թուրք զավթիչների դեմ վստահելի եւ ճիշտ դիրքորոշում Է այն տարածքները վերադարձնելու համար, որոնք Սիրիայի հյուսիսում կորցրել ենք այդ տարրերի գործողությունների պատճառով»,-ասել Է Սիրիայի նախագահը: Նա ընդգծել Է, որ հարկավոր Է հետեւել իրադրության զարգացմանն առաջիկա շաբաթներին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan