Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանում կալանավորվել է բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից

Իրանում կալանավորվել է բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանում կալանավորվել է բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից

Իրանում կալանավորվել է բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից, տեղեկացնում է Mehr-ը՝ հղում կատարելով անվտանգության ծառայությանը։

Աղբյուրի համաձայն՝ «կազմակերպված անկարգությունների ժամանակ բենզինի գների փոփոխության սխեմայի ներդրումից երկու իր հետո մոտ 100 բանկ եւ 57 խանութ այրվել են կամ թալանվել»։ «Իրանում անկարգությունների մասնակիցների թիվը կազմել է 87 հազար 400 մարդ, որոնցից 82 հազար 200-ը՝ տղամարդիկ, եւ 5200-ը՝ կանայք, որոնց մեծամասնությունը գաղափար չի ունեցել անկարգությունների էության մասին եւ եղել է միայն ընթացիկ իրադարձությունների վկան»։

Հաղորդագրությունում ասվում է, որ «նրանք, ովքեր եղել են անկարգությունների կենտրոնում, հատուկ պատրաստված էին խնդիրներ ստեղծելու համար՝ շահարկելով բենզինի գնի բարձրացման առիթով սկիզբ առաջ խաղաղ բողոքները։

Հիմնական վնասը հասցվել է պետական եւ մասնավոր սեփականությանը Խուզեստանում, Թեհրանում, Ֆարսում եւ Քերմանում։

Զոհվածների մասին ճշտված տվյալներ առայժմ չկան։

Անցած հինգշաբթի Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչեւ 15 հազար ռիալ (12,7 սենթ) 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։ 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan