Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գյումրիում քաղաքացիները մեքենաներով գալիս, համարները հանում, գիշերը կանգնում հերթ, առավոտյան վաճառում էին իրենց հերթը. Դավիթ Անանյան

Գյումրիում քաղաքացիները մեքենաներով գալիս, համարները հանում, գիշերը կանգնում հերթ, առավոտյան վաճառում էին իրենց հերթը. Դավիթ Անանյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գյումրիում քաղաքացիները մեքենաներով գալիս, համարները հանում, գիշերը կանգնում հերթ, առավոտյան վաճառում էին իրենց հերթը. Դավիթ Անանյան

Նոյեմբերի վերջին ավտոմաքսատան գործառույթն ամբողջությամբ տեղափոխված կլինի Գյումրի, իսկ դեկտեմբերի սկզբին արդեն պլանավորում ենք, որ Հյուսիսային մաքսատուն վարչության տարածքից գործառույթը կտեղափոխվի նորակառույց ավտոմաքսատուն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով Գյումրու ավտոմաքսատան հերթերին՝ ՊԵԿ նախագահը նշեց. «Կուտակումներն ավելի շատ կապված էին բանկերի հետ, որովհետև «Արարատ բանկի» մեր գործընկերները, որ նոր մասնաճյուղ էին բացել այնտեղ, ցավոք սրտի, մեկ մասնաճյուղ էր և ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում»:

Դավիթ Անանյանը նաև հաստատեց տեղեկությունը, որ քաղաքացիները հերթեր են վաճառում միմյանց. «Այո, մեր քաղաքացիներն իրենց հնարամտությունը ևս կիրառում էին. նոր բիզնես էին մտածել, մեքենաներով գալիս էին, համարները հանում էին, գիշերը կանգնում էին հերթ, առավոտյան վաճառում էին իրենց հերթն այլ անձանց: Մենք ահազանգեցինք ոստիկանության մեր գործընկերներին և ոստիկանությունը շատ արագ կարգավորեց այդ խնդիրը: Հիմա կարծում եմ՝ այդպիսի բան չկա»:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ Մեղրիի մաքսակետով ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսային ձևակերպումները հնարավոր կլինի անել Սիսիանում՝ Հարավային մաքսատան վարչությունում:

Մեքենաների աննախադեպ ներկրմամբ պայմանավորված աշխատանքային գրաֆիկի երկարացման հարցին ի պատասխան՝ Դավիթ Անանյանն ասաց. «Մինչև տարեվերջ կունենանք 7-օրյա աշխատանքային գրաֆիկ: 24-ժամյա աշխատանքային գրաֆիկ, ամենայն հավանականությամբ, չենք ունենա, բայց կունենանք երկարացված աշխատանքային օր: Դա նաև կախված է մնացած ծառայությունները մատուցողներից. ոստիկանության, բանկերի հետ պետք է համաձայնեցնենք»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan