Արդյո՞ք նվազել է իշխանությունների վարկանիշը. պատասխանը կիմանանք շուտով. «Էստի համեցեք»



Մամուլում հրապարակվեց հարցումը, որտեղ ներկայացված էին թվեր վարչապետի վարկանիշի վերաբերյալ: Այն վերագրվեց Gallup International ասոցիացիայի լիիրավ անդամ MPG ընկերությանը, սակայն իրականում որևէ կապ չուներ ընկերության սոցհարցման հետ: Իրականում MPG-ի հարցումը դեռ ընթացքի մեջ է, իսկ թվերը կհրապարակվեն այս ամսվա վերջին: MPG-ին չափումները սկսել է դեռ հեղափոխությունից առաջ, և ինչպես միշտ ստուգում է ոչ միայն իշխանության վարկանիշը, այլև իրականացնում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մոնիթորինգ՝ տեսնելու համար արտաքին գործոնների ազդեցությունն ու նշանակությունը մեր երկրի վրա: Շատ շուտով իշխանությունները կտեսնեն իրենց կատարած աշխատանքի մասին հանրության գնահատականը՝ ինչպես առանձին վերցված պաշտոնների կամ պաշտոնյաների, այնպես էլ ինստիտուտների համար: