Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նունե Սարգսյանը Կատարում հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաներին

Նունե Սարգսյանը Կատարում հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նունե Սարգսյանը Կատարում հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատանը հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաների և նրանց ծնողների հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Փոքրիկներն իրենց հայերեն կատարումներով ողջունել են հյուրին, իսկ տիկին Սարգսյանը երեխաներին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերը։

«Այս փոքրիկները մեր ամենաթանկ հարստությունն են։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց ծնողներին ու ուսուցիչներին՝ հայոց լեզուն այս փոքրիկներին փոխանցելու համար,-դիմելով ներկաներին՝ ասել է Նունե Սարգսյանը։ - Գիտեմ՝ որքան դժվար է ապրել հայրենիքից հեռու և պահպանել լեզուն։ Դուք մեծ գործ եք արել։ Այս փոքրիկները գիտեն, որ իրենք հայ են և որ պետք է սովորեն խոսել հայերեն ու հաճախեն մեր եկեղեցի, պահպանեն մեր հավատքը։ Չէ՞ որ դրանք մեր ազգի ամենակարևոր արժեքներն են։ Եթե չլիներ մեր լեզուն, մեր եկեղեցին, չլինեին մեր ազգային ավանդույթները, որ մենք հետևողականորեն պահպանում և փոխանցում ենք սերնդեսերունդ, մենք չէինք կարող հայ մնալ»։

Դիմելով ծնողներին ու ուսուցիչներին՝ տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ բոլոր երեխաներն ունեն տաղանդ, և կոչ է արել բացահայտել ու զարգացանել այն․ «Սիրելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ ծնողներ, բացահայտե՛ք այդ տաղանդը մեր երեխաների մեջ, փայփայե՛ք, մի՛ թողեք, որ կորչի։ Մեծացրե՛ք տաղանդավոր հայեր, հայ անհատների միջոցով է մեր ազգը հայտնի ողջ աշխարհում»։

Տիկին Նունե Սարգսյանը փոքրիկների համար ընթերցել է իր հեղինակած հեքիաթներից մեկը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan