Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հարցումը ցույց է տվել, թե ինչպիսին է վրացիների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ

Հարցումը ցույց է տվել, թե ինչպիսին է վրացիների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հարցումը ցույց է տվել, թե ինչպիսին է վրացիների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ

Վրաստանում հարցվածների 63%-ը դրական է գնահատել երկրի հարաբերություններն Ադրբեջանի հետ: 20%-ը կարծում է, որ վրացա-ադրբեջանական հարաբերությունները ոչ լավ են, ոչ վատ, 13%-ը կարծում է, որ երկու երկրների միջև հարաբերությունները վատ վիճակում են: Վրացիների 4%-ը չի կարողացել պատասխանել այդ հարցին, այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները:

Հարցման արդյունքների համաձայն` հարցվածների 14%-ը կարծում է, որ Ադրբեջանը Վրաստանի ամենակարևոր քաղաքական գործընկերն է, վրացիների 22%-ի համաձայն`Ադրբեջանն իրենց երկրի կարևորագույն տնտեսական գործընկերն է:

Միևնույն ժամանակ, հարցվածների 6%-ը կարծում է, որ հիմնական քաղաքական սպառնալիքն իրենց երկրին Ադրբեջանն է ներկայացնում, իսկ 8%-ի կարծիքով` Ադրբեջանն իրենց երկրի համար հիմնական տնտեսական սպառնալիք է ներկայացնում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan