Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գյումրու «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող կառույցները կվերահաշվառվեն ու կանձնագրավորվեն

Գյումրու «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող կառույցները կվերահաշվառվեն ու կանձնագրավորվեն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գյումրու «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող կառույցները կվերահաշվառվեն ու կանձնագրավորվեն

Գյումրու «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող կառույցները կանձնագրավորվեն: Անձնագրերում կներառվեն կառույցի պատմությունը, չափագրումը, կառուցողի մասին տեղեկությունը, հատակագիծն ու պետական պահպանության փաստաթուղթը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: Գյումրիում որոշ շինություններ նախկինում էլ անձնագրավորված են եղել, ունեցել են մանրակերտեր, սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո դրանք չեն պահպանվել:
Սակայն մինչ անձնագրավորումը կիրականացվի բազայում առկա շենք-շինությունների վերահաշվարկ:

 «Պատմական կառույցները տարիներ առաջ հաշվառվել են, բայց հետո դրանք դարձել են վթարային կամ գտնվում են փլուզման եզրին, որոշները նույնիսկ արդեն չկան, շատ կառույցներ էլ ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել այդ ցանկում»,-նշեց Հենրիկ Գասպարյանը՝ ավելացնելով, որ «Կումայրի» արգելոց-թանգարանում շենքերի անձնագրավորման և վերահաշվառման ծրագիրն արդեն կազմել են: Աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի:

Այս  պահին Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում հաշվառված է մոտ 1200 հուշարձան, որոնք ընդգրկված են ՀՀ հուշարձանների պահպանության ցանկում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan