Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ազգային ժողովն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին

Ազգային ժողովն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ազգային ժողովն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին

ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները խորհրդարանի նիստում ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ էին առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 85 կողմ, 15 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Էդգար Շաթիրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 96 կողմ, 6 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Նարեկ Համբարձումյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 71 կողմ, 31 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 90 կողմ, 12 դեմ ձայներով:

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որպես թեկնածու առաջադրված Արամայիս Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 85 կողմ, 16 դեմ ձայներով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan