Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում. Միլոշ Զեման

ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում. Միլոշ Զեման
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում. Միլոշ Զեման

ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում՝ դադարեցնելով բանակցությունները «Թալիբան» արմատական շարժման հետ, երկիրը դրանից հետո կարող Է վերածվել ահաբեկչության նոր միջազգային կենտրոնի, հայտարարել Է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ չեղյալ Է հայտարարել գաղտնի պատրաստվող հանդիպումը «Թալիբանի» հանգուցային պարագլուխների եւ առանձին Աֆղանստանի նախագահի հետ Քեմպ Դեւիդում:

«ՆԱՏՕ-ն պետք Է ակտիվորեն պայքարի միջազգային ահաբեկչության դեմ, այլ ոչ թե նրա համար դիրքեր ազատի, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Աֆղանստանում: Այնտեղ բանակցությունները դադարեցվեցին, եւ ոչ ոք չի երաշխավորում, որ ապագայում դրանք կվերսկսվեն»,- ասել Է Զեմանը TV Barrandov-ի եթերում: Չեխիայի նախագահի կարծիքով՝ նման իրավիճակում «Թալիբանը» բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի լիովին իր վերահսկողության տակ վերցնի Աֆղանստանը եւ դրանից ստեղծի նոր միջազգային ահաբեկչական կենտրոն, որը կֆինանսավորվի թմրանյութերի վաճառքից ստացվող միջոցներով: «Ցավոք, ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում Է, որպեսզի հեռանա իր վերջին գործողության վայրից՝ Աֆղանստանից: Եվ դա ես կապիտուլյացիա եւ վախկոտություն եմ համարում ու այդ մասին ասում եմ բարձրաձայն»,- ընդգծել Է Չեխիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan