Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և արդյունավետ քննարկումների համար։ Նա գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և նշել, որ ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող գործընկերության շրջանակում մեծաթիվ նախագծեր են իրականացվել էներգետիկայի, շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների, բնական պաշարների, տրանսպորտի, ֆինանսական ինստիտուտների և այլ ոլորտներում:

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ արդյունքների տեսանկյունից այս տարին լավագույնն է։ Նա ասել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը, և արդեն իսկ պատրաստ է համագործակցության նոր ռազմավարությունը: ՎԶԵԲ նախագահը հետաքրքիր է համարել նախագահ Սարգսյանի առաջ քաշած՝ «փոքր երկիր, գլոբալ ազգ» կոնցեպցիան։

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է դեռևս այս տարվա մայիսին Հայաստանի կողմից 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու առաջարկությունը։

Նախագահն ասել է, որ 2018թ. հաջողությամբ անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները ՎԶԵԲ տարեկան ժողովն ամենաբարձր մակարդակով ընդունելու: Փոխվարչապետ Ավինյանը նույնպես համոզմունք է հայտնել, որ Կառավարությունը պատրաստակամ է նման կարևորության միջոցառում ընդունել երկրում, ինչը ՎԶԵԲ հետ համագործակցության պատմության մեջ ևս մեկ կարևոր հանգրվան կարող է լինել։

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ, անդրադարձել ֆինանսական շուկայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan