Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիան մտադիր է գնել ռուսական С-400-ները՝ չնայած ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի. Թուրք պատգամավորներ

Թուրքիան մտադիր է գնել ռուսական С-400-ները՝ չնայած ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի. Թուրք պատգամավորներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիան մտադիր է գնել ռուսական С-400-ները՝ չնայած ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի. Թուրք պատգամավորներ

Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ների գնումից և օգտագործումից նույնիսկ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանելու պարագայում: Այս մասին գրում է Известия-ն՝ հղում տալով թուրքական խորհրդարանի միջազգային հանձնաժողովին:

Թուրքիայի խորհրդարանի միջազգային հանձնաժողովի անդամ Յունուս Էմրեի խոսքով՝ Թուրքիան չի կարող զոհել սեփական անվտանգությունն ու պաշտպանունակությունը ԱՄՆ կողմից պատժամիջոցներից խուսափելու համար:

«Ահաբեկչության դեմ պայքարն ընթանում է անմիջապես մեր սահմաններին: Մեր աշխարհագրական դիրքի պատճառով մենք կրակե շրջանակի մեջ ենք: Մենք չենք կարող վտանգել սեփական անվտանգությունը՝ խոնարհվելով ԱՄՆ սպառնալիքների առջև»,- ասել է խորհրդարանականը:

Թուրք մեկ այլ պատգամավոր Օզտյուրկ Յըլմազը հավելել է, որ С-400-ների գնման պարագայում պատժամիջոցներ կիրառելու գաղափարը սխալ է և սեպ կխրի Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների միջև: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Բարաք Օբամային մեղադրել է նրանում, որ վերջինս իր քայլերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղել է դեպի Մոսկվա, ինչի հետևանքով էլ Անկարան գնել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը:

«Օբամայի վարչախումբն ասում էր. «Դուք չեք գնի Patriot համակարգերը, մենք դրանք ձեզ չենք վաճառի»»,- հայտնել է Թրամփը: Իր խոսքով՝ Թուրքիան մի քանի անգամ նման պատասխան է ստացել, ինչից հետո «գնացել և գնել է ռուսական հրթիռներ»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan