Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռոհանին նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու պայմանը

Ռոհանին նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու պայմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոհանին նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու պայմանը

Թեհրանն առաջվա պես պատրաստ Է բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, բայց ԱՄՆ-ը պետք Է չեղարկի պատժամիջոցները: Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հենց որ ԱՄՆ-ն հանի իր բռնակալական, անօրինական, սխալ, ահաբեկչական պատժամիջոցները, դրանից անմիջապես հետո «5 + 1» խմբի երկրների ղեկավարները կարող են հանդիպել, մենք նույնպես դրա հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- ասել Է Ռոհանին, որի ելույթը հեռարձակել Է հեռուստատեսությունը:
Նա ընդգծել Է, որ պատրաստ Է բանակցություններ սկսել նույնիսկ մեկ ժամից, բայց միայն պատժամիջոցների չեղարկման դեպքում:
Նախօրյակին Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին հայտարարել Է, որ Թեհրանը ցանկանում Է ԱՄՆ-ից 130 միլիարդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Նրա խոսքով՝ հայցերն ու գանգատները տրվել են Իրանի այն քաղաքացիների կողմից, որոնք ուղղակիորեն վնաս են կրել «ԱՄՆ-ի գործողություններից»: «Այս պահին քննարկվել են քաղաքացիների ավելի քան 360 գործեր եւ հայցեր ԱՄՆ-ի կառավարության դեմ»,- հայտնել Է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանի դատարանը պահանջել Է 130 միլիարդ դոլար բռնագանձել ԱՄՆ-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan