Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրաքցի քրիստոնյաները չեղյալ են հայտարարել Սուրբ Ծննդի տոնակատարությունը բողոքի ակցիաների պատճառով

Իրաքցի քրիստոնյաները չեղյալ են հայտարարել Սուրբ Ծննդի տոնակատարությունը բողոքի ակցիաների պատճառով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրաքցի քրիստոնյաները չեղյալ են հայտարարել Սուրբ Ծննդի տոնակատարությունը բողոքի ակցիաների պատճառով

Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու հովվապետ կարդինալ-պատրիարք Լուիս Ռաֆայել Ա Սակոն հայտարարել Է Սուրբ Ծննդի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու մասին՝ ի հիշատակ բողոքների ժամանակ զոհված համաքաղաքացիների: Դեկտեմբերի 4-ին այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եկեղեցիներում եւ փողոցներում չեն կանգնեցվի սուրբծննդյան եղեւնիներ, չեղյալ են հայտարարվում ամեն կարգի տոնակատարություններն ու ընդունելությունները պատրիարքարանում»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը կարդինալ-պատրիարքի հայտարարությունից, որն այդ որոշումը բացատրել Է «բողոքի ակցիաների զոհված ու վիրավոր մասնակիցների եւ անվտանգության ուժերի զոհված ու վիրավոր աշխատակիցների հիշատակի հարգմամբ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների հետ համերաշխությամբ»: Իրաքում բողոքի ելույթները չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ սկսեցին քաղաքների փողոցներ դուրս գալ մարդիկ, որոնք դժգոհ են կենսապայմանների վատթարացումից, երիտասարդության շրջանում բարձր գործազրկությունից եւ կոռուպցիայից: Գործնականում ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով: Բողոքավորները պահանջում են կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի սկզբից ի վեր այդ ակցիաների ընթացքում զոհվել Է ավելի քան 400 ցուցարար, վիրավորների թիվը հասնում Է 19 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan