Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ճապոնիայում բացվել Է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումները կատարվում են կառավարվող ռոբոտով

Ճապոնիայում բացվել Է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումները կատարվում են կառավարվող ռոբոտով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ճապոնիայում բացվել Է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումները կատարվում են կառավարվող ռոբոտով

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում դեկտեմբերի 5-ին բացվել Է խանութ, որտեղ գնումները կատարվում են կառավարվող ռոբոտ-ավատարի օգնությամբ: Խանութի գործարկու ընկերությունը, որը Ճապոնիայում խոշորագույն ավիափոխադրողներից մեկն Է՝ All Nippon Airways (ANA)-ը, հավաստիացնում Է, որ այսօրինակ խանութն առաջինն Է աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ANA-ի տվյալներով՝ խանութը դեկտեմբերի 5-ից 24-ը թեստային ռեժիմով կաշխատի մայրաքաղաքի Նիհոնբասի շրջանի առեւտրական կենտրոններից մեկում: Ռոբոտ-ավատարը, որն ստացել Է «Նոր ես» անվանումը, իրենից ներկայացնում Է 1,5-մետրանոց ուղղահայաց կառուցվածք անիվների վրա: Ռոբոտը հատուկ հավելվածի միջոցով կարելի Է կառավարել համակարգչով, սմարթֆոնով կամ պլանշետով: Տեղաշարժվելով խանութի տարածքում, գնորդն ընտրում Է իրեն դուր եկած ապրանքներր, ինչից հետո ուղեւորվում Է դեպի դրամարկղ Էլեկտրոնային վճարման համար:

2020 թվականին, երբ Ճապոնիայում տեղի կունենան ամառային Օլիմպիական խաղերը, պլանավորվում Է մինչեւ հազար նման ռոբոտներ ներկայացնել ամբողջ երկրում: Հեռանկարում ANA-ն նաեւ ծրագրում Է այդօրինակ ռոբոտ-ավատարներն օգտագործել բժշկության եւ տարեց մարդկանց խնամքի ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan