Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ը պնդում են, որ Իրանը գաղտնի հրթիռներ Է տեղափոխում Իրաք

ԱՄՆ-ը պնդում են, որ Իրանը գաղտնի հրթիռներ Է տեղափոխում Իրաք
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ը պնդում են, որ Իրանը գաղտնի հրթիռներ Է տեղափոխում Իրաք

ԱՄՆ-ը պնդում Է, որ Իրանը գաղտնաբար փոքր հեռահարության հրթիռներ Է տեղափոխում հարեւան Իրաքի տարածք, որտեղ արդեն երկու ամիս Է, ինչ շարունակվում են ցույցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրներ եւ զինվորականների:

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Իրանն «օգտվել Է» Իրաքում «շարունակվող քաոսից», որպեսզի փոքր հեռահարության հրթիռների գաղտնի զինանոց կազմակերպի երկրում՝ «փորձելով ահաբեկել Մերձավոր Արեւելքը եւ այնտեղ հաստատել իր իշխանությունը»:

Նրանք պնդում են, որ այդ հրթիռներն սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների եւ գործընկերների, ներառյալ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի համար, ինչպես նաեւ կարող են սպառնալ տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերին:

ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ հրթիռները տեղափոխելու եւ թաքցնելու համար Իրանն օգտագործում Է Իրաքում շիաների զինված կազմավորումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan