Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գործադիրը բախվում է մի շարք սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական խնդիրների. Վարչապետ

Գործադիրը բախվում է մի շարք սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական խնդիրների. Վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գործադիրը բախվում է մի շարք սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական խնդիրների. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում նշեց, որ գործադիրն իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների: «Երբ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարևանի տրամաբանությամբ հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որ ասում է՝  ինչո՞ւ իր հարցը լուծեցիք, ոչ թե մերը: Սա իրականում քաղաքակրթական ու սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ համակերպված հուսահատության հետ իրենց յուղի մեջ տապակվեն: Սա լուրջ խնդիր է, որովհետև 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ  հնարավոր չէ լուծել: Եթե փորձենք այդպես լուծել, շատ արագ երկիրը կկանգնի կոլապսի առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանը երբեք էլ ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլորն աշխատել են առաջինը վազել և բռնել այդ ծառայություն մատուցողի կոկորդից, որ առաջինը հենց իրենց մատուցի ծառայությունը:

«Սա լուրջ քաղաքակրթական խնդիր է, և ես ուրախ եմ, որ Հայաստանում սկսվել է տարածվել, մասնավորապես, բանկային համակարգում հերթ  արձանագրող սարքեր են դրվել: Մենք պետք է բոլոր այն տեղերում, որտեղ նման խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների  տեղադրումը»,- նշեց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ տեղեկություն ունեն, ըստ որի՝ Արծվաշենի մեր հայրենակիցները պատրաստվում են կառավարության դիմաց բողոքի ակցիա անել: «Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է: Մեզ ասում են՝ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել է, որ այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ այս դրսևորումը տեղի է ունենում: Պարզ պատճառով, որովհետև 1,2 մլրդ դրամ տրամադրել ենք փախստականների կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Փախստականներն անգամ դա չեն ստացել: Այս ի՞նչ երևույթ է չուզող հարևանի  տրամաբանությամբ, թե ինչի՞ իր հարցը լուծեցինք: Կամ մեզնից ակնկալվում է, որ մենք է՞լ բիրտ լինենք:

Նույնը Ամուլսարի վիճակի շուրջ էր. մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր: Այսինքն՝ մեր ակնկալիքն է, որ միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ է կարելի նորմալ հարաբերություն հաստատել:

Մենք նեյնիմ-նեյնիմ չենք անելու, չենք վախենալու հարցեր լուծել ինչ է թե՝ ում հարցը լուծում ենք, չուզող հարևանը դուրս է գալու ասի՝ իսկ ինչո՞ւ իմ հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բայց զոռբայության տրամաբանությունից դուրս եկեք: Մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դիմաց պառկում է, ինչքա՞ն կարելի է»,- ասաց Վարչապետ Փաշինյանը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan