Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է

Պետությունը ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների հիմքում դրել է հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելու խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք ձևակերպել ենք, մեր կարծիքով, բարեփոխումների տեսլականը: Ասել ենք, որ հանրային ֆինանսների կառավարման համակարգի առջև տեսնում ենք հետևյալ խնդիրը` երաշխավորել, որ հանրային բարիքը բաշխվում է արդարացիորեն: Մենք կարծում ենք, որ դրանց հնարավոր է  հասնել կարգավորումների, կանխատեսումների և դրանց հիման վրա որոշումների համարժեքությունն ապահովելու ճանապարհով»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց` այդ ամենը կիսատ կլիներ, եթե տեղի չունենար բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության միջավայրում

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության ապահովումը, ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը: Ջանջուղազյանը նշեց` հարկաբյուջետային կարգապահության բարձրացումը  մշտապես իրենց ուշադրության կենտրոնում գտնվող նպատակադրում է: Բարեփոխումների կարևոր նպատակներից է նաև բյուջետային համակարգի կանխատեսելիության աստիճանի բարձրացումը: Նախարարը մեծապես կարևոր համարեց բոլոր միջոցառումները հաշվետվողականության շրջանակում իրականացնելը:

Ջանջուղազյանի խոսքով` պետական ֆինանսների կառավարման ոլորտում կառավարության գերակայությունները ձևակերպելիս առաջնորդվել են կառավարության ծրագրային դրույթներով: Ջանջուղազյանը նկատեց `պետական պարտքի արդյունավետ կառավարման համակարգի զարգացումների բարելավումը մշտական խնդիր է բոլոր այն երկրների համար, որոնք ունեն պետական պարտք:  Ֆինանսական համակարգը բավականին համարժեքորեն արձագանքում է պետական պարտքի կարիքներին:

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan